Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն շարունակում է իր զավեշտալի հայտարարությունների շարքը։ Արդեն ակնհայտ է, որ Ուկրաինայում տեղի է ունենում Ռուսաստանի կանոնավոր բանակի զանգվածային ներխուժում, ինչը հնարավոր չէ թաքցնել։ Զախարչենկոն ռուսաստանցի սպաների ներկայութոյւնը Դոնբասում բացատրում է նրանով, որ սպաներն արձակուրդ գնալու փոխարեն գնում են պատերազմելու Դոնբաս։
«Մենք երբեք չենք թաքցրել, որ մեր կողմում ռուսաստանցիներ կան, առանց նրանց օգնության մենք դժվարություններ կունենայինք։ Ռուսաստանից մեզ մոտ շատ կամավորներ են գալիս, նրանք կռվում են մեզ հոտ, հասկանում են, որ դա իրենց պարտքն է։ Ավելին, մեզ մոտ կան Ռուսաստանից շատ զինվորականներ, որոնք իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել ոչ թե լողափերին, այլ իրենց եղբայրների հետ նույն շարքում, ովքեր կռվում են Դոնբասի ազատության համար», — ասել է Զախարչենկոն։
Նա ասել է, որ այս ամբողջ ընթացքում իրենց կողմից կռվել է 3-4 հազար զինվորական։