տուն Քաղաքական Ռուս պատգամավորն անդրադարձել է Փաշինյանի մտահոգությանը

Ռուս պատգամավորն անդրադարձել է Փաշինյանի մտահոգությանը

474
0

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, անցկացվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը:

Խորհրդի փակ նիստից հետո, ի թիվս այլ թեմաների, ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն անդրադարձել է ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցին: Նրա խոսքով՝ նման հարց ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ չի քննարկվել:

Ռուս պատգամավորը նշել է, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն Ադրբեջանին է զենք վաճառում, այլև իր բոլոր գործընկերներին: Կալաշնիկովը լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանին տրամադրվել են այնպիսի զինատեսակներ, որոնց նախադեպը չի եղել: Նրա խոսքով, ՌԴ-ից զինատեսակների մատակարարման համար նեղանալը «մեղք է»:

Նա նաև անդրադարձել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտահոգությանը և նշել, որ նույնպիսի մտահոգություն էլ Ադրբեջանն է արտահայտում՝ կապված Հայաստանին նորագույն զինտեխնիկա տրամադրելու հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here