տուն Աշխարհ Ռուս պաշտոնյաները մեծ թվով անշարժ գույք են հայտարարագրում նաև Հայաստանում

Ռուս պաշտոնյաները մեծ թվով անշարժ գույք են հայտարարագրում նաև Հայաստանում

330
0

Հայաստանը հայտնվել է 75 երկրների առաջին տասնյակում, որտեղ ռուս պաշտոնյաներն անշարժ գույք են հայտարարագրում: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

«Հետխորհրդային երկրների ղեկավարությունները հիմնականում ապահովվում են զինված ուժերով, որոնք, ենթադրաբար, զեկուցում են ռուսական զորքերի տեղակայման վայրերում ծառայողական գույքի օգտագործման մասին. օրինակ՝ Մանասի ավիաբազան (Ղրղզստան), Գյումրիի ավիաբազան (Հայաստան), ՌԾՆ «Վիլեյկան»-ն և «Վոլգա» ռադիոլոկացիոն կայանը (Բելառուս), 201-րդ ռազմաբազան (Տաջիկստան)»,- ասվում է «Декларатор» նախագծի կայքում:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի պաշտոնյաների ավելի քան 270 հազար հայտարարագրերի վերլուծության համաձայն՝ աշխարհի 75 երկրում գրանցվել է 6007 անշարժ գույքի օբյեկտ: Հայաստանը (624) այդ երկրների ցանկում անշարժ գույքի օբյեկտների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Ղազախստանից (688) հետո: Այնուհետև հաջորդում են՝ Բելառուսը (573), Տաջիկստանը (559), Բուլղարիան (537), Ուկրաինան (420), Ղրղզստանը (324), Իսպանիան (305), Ֆինլանդիան (148):