տուն Տնտեսական Ռուս չինովնիկները դժգոհում են Հայաստանի քաղաքացիական հասարակությունից ու էլիտայից

Ռուս չինովնիկները դժգոհում են Հայաստանի քաղաքացիական հասարակությունից ու էլիտայից

259
0

 

Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ հայ և ռուս երիտասարդների միջև շփումներն ակտիվացնելու համար: Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովը: Նրա խոսքով՝ թեև ընդհանուր առմամբ հայ հասարակությունը լոյալ է եվրասիական տնտեսական ինտեգրման նկատմամբ, սակայն հասարակական կազմակերպությունները և ակտիվ երիտասարդությունը ավելի շատ ԵՄ հետ ինտեգրման կողմնակիցն են:

«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքականություն, տնտեսություն անվտանգության ոլորտ: Թիրախային խմբերը պետք է լինեն լրագրողները, երիտասարդները, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական էլիտան: Այսօրվա դրությամբ, այն հայտարարությունները, որ արվում են Հայաստանի քաղաքական իստեբլիշմենթից, ցույց են տալիս, որ Հայաստանում պայքարը հանուն Մաքսային միության միանալուն ավարտված չէ»,- հայտարարեց Ա. Սմիրնովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here