Ռուս ուղղափառ եկեղեցում կարծում են, որ ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի սահմանումը կարող է կոտրել «ժողովուրդների պատմական միասնությունը»: Այս մասին ասել է ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վսեվոլոդ Չապլինը:
«Հասկանում եմ այն մարդկանց զգացմունքներն, ովքեր կանգնած են այս առաջարկությունների հետևում, սակայն ԱՊՀ երկրների հետ մուտքի արտոնագիր սահմանելը կհանգեցնի պատմական, մշակութային, լեզվական, հոգևոր, տնտեսեական տարածքի փլուզմանը, որը մեզ միավորում է շատ երկրների հետ», — ասել է Չապլինը` պատասխանելով Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին հարցին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Չապլինը նաև ասել է, որ կան գործուն այլ մեթոդներ իրավիճակը շտկելու համար: