Ռուսաստանցի նավթային միլիարդատերերից մեկն իր ընկերուհու ծննդյան օրվա կապակցությամբ գնել է 550 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ էլեկտրոնային ծխախոտ, որը թույլ կտա նրան արագ հրաժարվել ծխելու վատ սովորությունից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Այս յուրահատուկ սիգարետի պատրաստման համար անհրաժեշտ էր 4,5 ամիս: Գլանակի վրա ամրացված է 246 ադամանդ, որոնցից յուրաքանչյուրն արժե 1800 ֆունտ ստերլինգ, ինչպես նաև Swarovski-ի 46 հատ դեղին քար, ինչպես նաև 24 կարատանոց ոսկե կոճակ: