Ռուս հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան շտապ վիրահատության է ենթարկվել կրծքագեղձի իմպլանտը հեռացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք հաղորդավարուհու Instagram -յան միկրոբոլոգի էջից։
Ըստ սոցիալական էջում հրապարակած տեղեկության Կուդրյավցևան նշել է, որ իմպլանտները տեղադրվել են 15 տարի առաջ:
Վերջերս արված բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ դրանցից մեկը պատռվել է և արտահոսում է` չնայած որ դրանց համար ամբողջ կյանքի երաշխիք էր տրվել:
Հեռուստահաղորդավարուհու խոսքով` բժիշկները որոշում են կայացրել շտապ վիրահատություն կատարել` հեռացնելով պարկուճով իմպլանտները և առանձնացելով սիլիկոնը հյուսվածքներից:
Ներկայում աստղը հիվանդասենյակում է և գտնվում է վիրաբուժական միջամտությունից հետո վերականգնման փուլում: