տուն Լուրեր Ռուս զինծառայողները Գյումրիում «կյանք նվիրելու» նպատակով արյուն են հանձնել

Ռուս զինծառայողները Գյումրիում «կյանք նվիրելու» նպատակով արյուն են հանձնել

278
0

Հունվարի 12-ին՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության հինգերորդ տարելիցի օրը, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները «Նվիրիր կյանք» բարեգործական ակցիայի շրջանակում արյուն են հանձնել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 500 զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներն արյուն են հանձնել Գյումրիի արյան բանկում: Առաջին անգամ բարեգործական ակցիային մասնակցել են ՀՀ-ում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի բարձր դասարանների աշակերտները։ Ընդհանուր առմամբ հավաքվել է շուրջ 200 լիտր արյուն:

«Մեզ համար սա ավանդական միջոցառում է, որը պարբերաբար անցկացվում է Հայաստանի բանկիչներին աջակցելու համար», — ասել է ռուսական ռազմաբազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը:

Նշվում է, որ ռազմաբազայում «Դոնորի օրեր» միջոցառումն անցկացվում է 2011 թվականից: Այս ակցիան արդեն 15-րդն է: «Ընդհանուր առմամբ յոթ տարում ակցիային ռուսաստանցի զինծառայողներից ու նրանց ընտանիքի անդամներից մասնակցնել է շուրջ հինգ հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքին. գնդակահարվել էին ընտանիքի վեց անդամները։

Նա Հայաստանում դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 2017-ին վերջինս  արտահանձնվեց Ռուսաստան: