տուն Լուրեր Ռուստամ Բադասյանը զգուշացնում է ապօրինի գույքի սեփականատերերին

Ռուստամ Բադասյանը զգուշացնում է ապօրինի գույքի սեփականատերերին

657
0

Ապօրինի գույք ձեռք բերած անձը իրեն փաստացի պատկանող գույքի առնվազն 75 տոկոսը պետությանը վճարելով՝ չի ազատվելու քրեական պատասխանատվությունից: Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի մասին քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Կան Քրեական օրենսգրքի հոդվածներ, որոնք ազդակ են ծառայելու՝ ուսումնասիրությունը սկսելու համար։ Պաշտոնատար անձանց վերաբերյալ հիմնականում կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները թվարկված են։

Այսինքն՝ եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման որեւէ գործով անձին մեղադրանք առաջադրվի, այդ անձին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի չափը հենց վարույթը ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով՝ 50 միլիոն եւ ավելի դրամով, այսինքն՝ իքս պաշտոնատար անձի փողերի լվացման համար առաջադրվել է մեղադրանք եւ տվյալ քրեական գործի նյութերով երեւում է, որ այդ անձը իրականացրել է փողերի լվացում, որը գերազանցում է 100 հազար դոլարը եւ էլի ունի գույքեր, արժեթղթեր, որոնք որեւէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, եւ միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում այդ գույքը» ։

Անդրադառնալով հարցին, թե՝ եթե պաշտոնատար անձ չէ, ապա ովքեր են այլ մարդիկ՝ Բադասյանը նշեց. «Օրինակ՝ թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածներ»։

Եթե այդ օրինական եկամուտները չեն հիմնավորվում, ապա առաջարկվում է տվյալ անձին ներկայացնել հայտարարագիր կամ փաստաթղթեր, որով կարող է հերքվել այդ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե չի հերքվում կարող է քաղաքացիական հայց ներկայացվել դատարան եւ կարող է հաշտության համաձայնագրի շուրջ գնալ բանակցություններ։