Ռուսաստանում մասնավոր ընկերությունների հավաքագրած կուտակային կենսաթոշակային միջոցները 2013թ. ավելացել են 30%-ով 2012-ի համեմատ, այն դեպքում, երբ 2012-ին 2011-ի համեմատ դրանք նվազել էին: Փորձագետները դրական են գնահատում սա` ընդգծելով, որ ռուսաստանցիներն սկսել են մտածել ծերության համար երկարաժամկետ խնայողություններ կատարելու մասին:
Ռուսաստանցիները հնարավորություն ունեն ընտրելու կենսաթոշակային պետական և մասնավոր հիմնադրամների միջև: «МетЛайф Алико» ներդրումային հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Զարեցկիի խոսքով` 2013թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, փաստացի, նվազեցրել են պետական կենսաթոշակային համակարգի նկատմամբ, ինչի արդյունքում քաղաքացիները գերադասել են ինքնուրույն հոգ տանել ծերության շրջանում իրենց բարեկեցության մասին: