Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան «Ինսթագրամի» էջում իր հայ ամուսնու՝ Դավիթ Վարդանյանի հետ լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Один серый, другой белый, два весёлых гуся (Մեկը մոխրագույն, մյուսը սպիտակ, երկու ուրախ սագեր», հավելելով, թե «որքան աննկատ անցան համատեղ կյանքի 11 տարիները»։
Նա գրառմանը կցել է «Русские и армяне друг друга стоят» (ռուսներն ու հայերն իրար արժեն) եւ «Дружба народов» (Ազգերի բարեկամություն) հեշթեգերը։
Դավիթ Վարդանյանը Ալյոնա Սվիրիդովայից երիտասարդ է 14 տարով։ Սակայն համատեղ կյանքի 11 տարիները չեն պարտավորեցրել նրանց օրինականացնել իրենց հարաբերությունները։ Որպես դրա հիմնական պատճառ՝ երգչուհին նշել է, որ իրենք չեն կարող համատեղ երեխա ունենալ։