Ռուսերենը Հայաստանում կարող է հաղթել անգամ առանց Ռուսական Սապոգի պարտադրանքի: Ովքեր “ռուսերենի” վերադարձը կապում են միայն ուժային գործոնով, խորապես սխալվում են: Առանց Մաքսային Միության էլ շատերը ինքնակամ վերադառնում են “ռուսերենին”, կամ էլ անցնում են առաջ` “անգլերենի” և պատճառը ավելի լուրջ է: Հիմնական պատճառը Հայաստանում տիրող իրավիճակն է և դրա ածանցյալ մթնոլորտը: Երբ ցածր, ես կասեի ստոր մշակույթը, ի դեմս Արմենչիկների, վիտամին ակումբների, գալուստսահակյաների (քաղաքական մշակույթ), կճոյանների (մեղա քեզ Աստված` հոգևոր մշակույթ) և այլոց սկսում է նույնականացվել հայկական մշակույթի հետ, բնականաբար այդ ամենը չընդունեղ անձինք պետք է ձգտեն մերժել այդ ամենը և որոնել ավելի բարձր մշակույթ և այն արտահայտող լեզվի: Ամեն ինչ պայմանավորել արտաքին գործոններով, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից