տուն Քաղաքական Միջազգային ԵԽԽՎ-ում Ռուսաստանին զրկեցին ձայնի իրավունքից

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին զրկեցին ձայնի իրավունքից

126
0

0,,15862973_303,00

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ռուսական պատվիիրակությանը զրկել է ձայնի իրավունքից մինչև 2014 թվականը։ Այս որոշումը պայմանավորված է Ղրիմը ՌԴ կազմի մեջ մտցնելու հանգամանքով։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Մինչ այդ վրացական պատվիրակը նախաձեռնել էր Ռուսաստանի պատվիրակությանն ընդհանրապես զրկել լիազորություններից, սակայն այդ բանաձևին կողմ քվերակել էր 82 պատգամավոր, նույնքան խորհրդարանականներ էլ դեմ էին քվեարկել նման հնարավորությանը։

ՌԴ պատվիրակությունն այս քննարկումներին չի մասնակցել։