Ռուսաստանի բանակի ստորաբաժանումները մեծացնում են Ուկրաինայի հետ սահմանակից Ռոստովի, Բելգորոդի, Տամբովի, ինչպես նաև Կուրսի շրջաններում զորավարժությունների ծավալը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության՝ հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության լավացումն է անծանոթ տեղանքում մարտեր վարելու համար։ Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ ռուսական զորամիավորումները լայնածավալ զորավարժություններ են սկսել ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։