տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստա´ն, օգնի՜ր. ցույցեր Խարկովում

Ռուսաստա´ն, օգնի՜ր. ցույցեր Խարկովում

76
0

1364560

Մի քանի հարյուր ռուսամետ ցուցարարներ երթ են կազմակերպել Ուկրաինայի խոշոր քաղաքներից մեկում՝ Խարկովում։ Նրանք կանգ են առել Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի առջև՝ գոչելով՝ «Ռուսաստա´ն, օգնի՜ր»։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Մենք հանդիպել ենք նահանգապետ Իգոր Բալուտայի հետ և ներկայացրել մեր պահանջները։ Մասնավորապես, պահանջում ենք նրա հրաժարականը, անցկացնել հանրաքվե և այլն», — ասել է ցուցարարներից մեկը։

Քիչ առաջ ցույցն ավարտվել է։ Մասնակիցները վերադարձել են մարզպետարանի շենքի մոտ, որը հսկում են շուրջ 500 իրավապահներ։