տուն Քաղաքական Վերլուծական Ռուսաստան-Եվրոպա:Եվրոպական մայրամո՞ւտ թե …

Ռուսաստան-Եվրոպա:Եվրոպական մայրամո՞ւտ թե …

221
0

putin es

Սույն դիտարկման շրջանակներում կփորձենք Ուկրաինայում և Հայստանում կատարված իրադարձությունները քննարկել Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների համատեքստում: Ռուսաստան-Եվրոպա մրցակցության և ազդեցության գոտիների վերաբաշխման գործընթացները պայմանականորեն կարող ենք բաժանել երկու փուլի` 1990-ականներից մինչև 2000-ականների սկիզբ և 2000-ականների կեսերից  մինչ օրս:

Առաջին փուլ

Գաղտնիք չէ, որ Խորհրդային միության փլուզումից հետո, ինչպես միութենական բոլոր հանրապետություններում, այնպես էլ Ռուսաստանում, սկսվեցին սոցիալ-տնտեսական, քաղաքական խորը ճգնաժամեր, որոնց պատճառով  Ռուսաստանը չուներ համապատասխան ռեսուրսներ  ուղղորդված, երբեմն էլ ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարելու, ինչպես հիմա: Այս պայմաններում արդեն, Արևմուտքը ակտիվորեն սկսեց նախկին միութենական և խորհրդային միության ազդեցության ծիրում գտնվող հանրապետությունների ներգրավումը իր ազդեցության գոտում: Այս գործընթացում առաջնային դեր ստանձնեց ՆԱՏՕ-ն: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, հիմնականում օգտվելով նաև Ելցինի պասիվ արտաքին քաղաքականությունից, ձեռնարկեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը` Արևելյան Եվրոպայի երկրների հաշվին: Ինչի հետեւանքով,  1999 թվականին Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը անդամակցեցին  ՆԱՏՕ-ին, ինչը կատարվեց Կոսովոյի շուրջ ծագած ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության ֆոնին: Սրան գումարած Կոսվոն իր հերթին դարձավ արտաքին ասպարեզում Ռուսաստանի խոշոր ձախողումներից մեկը: Այնհուհետև  ՆԱՏՕ- ընդլայնման գործընթացը շարունակվեց ավելի մեծ տեմպերով` 2004 թվականին նրա կազմի մեջ ընդգրկվեցին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան: Նույն 2004-ին Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան,   Սլովենիան և Սլովակիան, իսկ 2007-ին արդեն Բուլղարիան և Ռումինիան դարձան Եվրոպական միության անդամներ, այսինքն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը տեղի էր ունենում գրեթե զուգահեռաբար: Նշենք, որ քննարկվում էր նաև Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն այս հարցը, համենայնդեպս, մինչ օրս փակվեց` հիմնականում պայմանավորված 2008-ի ռուս-վրացական պատերազմով և Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ:

Արդյունքներ

Անդամագրվելով ՆԱՏՕ-ին, արևելաեվրոպական երկրները ձեռք բերեցին անվտանգության որոշակի երաշխիքներ` թերևս Ռուսաստանի դեմ: Միաժամանակ, ռազմաքաղաքական դաշինքի, ինչպես նաև ԵՄ ինտեգրացիան արագացրեց և դյուրինացրեց նաև տնտեսական ինտեգրացիոն գործընթացները Ասոցացման համաձայնագրի ձևաչափով:

Երկրորդ փուլ

2008 թվականի ռուս-վրացական պատերազմն ինչ-որ առումով բեկումնային դարձավ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում: Նախագահության սկզբնական շրջանում Պուտինը շարունակեց Ելցինի որդեգրած պասիվ արտաքին քաղաքականությունը և հիմանական շեշտը դրեց երկրի ներքաղաքական և տնտեսական խնդիրների կարգավորման վրա: Գրեթե ուժային միջոցներով Պուտինին հաջողվեց հաստատել ուժեղ ձեռքի իշխանություն` իր ճանապարհից հեռացնելով գրեթե բոլոր քաղաքական մրցակիցներին, այդ թվում և նրանց, ում ջանքերով նա դարձավ նախագահ:Ասվածի վառ օրինակն էր Բորիս Բերեզովսկին, ով քաղաքական ապաստան գտավ Մեծ Բրիտանիայում: 2008-ի ռուս- վրացական պատերազմով սահմանվեց Պուտինի ագրեսիվ արտաքին քաղաքականության դոկտրինը: Իհարկե, կարճատև պատրազմը բացահայտեց նաև ռուսական զինված ուժերում տիրող անմխիթար վիճակը , ինչը հիմք հանդիսացավ նաև ռազմական բարեփոխումների համար: Միաժամանակ Ռուսաստանը սկսեց օգտագործել գազը որպես քաղաքական և տնտեսական ճնշումների գլխավոր գործիք: Պատերազմից հետո  Վրաստանի և Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի օրակարգից դուրս գալը ցույց տվեց նաև այն, որ այլևս ռուսական կողմը չի հանդուրժելու Արևմուտքի հետագա ընդլայնումը, ինչն առավել կտրուկ ձևակերպվեց Ռուսաստանի անմիջական ճնշումների տակ Հայաստանի և Ուկրաինայի հրաժարումը Ասոցացման համաձայնագրից:

Ամփոփում

Չնայած վերոշարադրյալ համառոտ դիտարկման արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, թե ներկա փուլում Եվրոպան պարտվել է, սակայն իրականությունը փոքր ինչ այլ է: Ավտորիտարիզմի և էներգակիրների շահագործման վրա պարզապես հնարավոր չէ ստեղծել կայսրություն կամ խոշոր տնտեսա-քաղաքական կառույց, մինչդեռ հենց այսպիսի նկրտումներ ունի Պուտինը: Այս տեսանկյունից ձախողման են դատապարտված նաև պուտինյան խորհրդային կարոտախտով համեմված ձգտումները: Այս կամ այն տարածաշրջանում ռեպրեսիվ, երբեմն էլ ռազմական ներկայությունը Ռուսաստանի համար լիովին ինքնաբավ է և ըստ էության երկար կյանք չի կարող ունենալ: Ասվածից ելնելով ընդամենը կարող ենք խոսել, ոչ թե եվրոպական պարտությունից, այլ հարաբերությունների մեկ այլ , որակապես նոր մակարդակից, որի սկզբունքները թերևս առաջիկայում կձևակերպվեն:

Աղասի Մարգարյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here