տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստան — ԵՄ արտգործնախարարների բանակցություններում լուրջ առաջընթաց չի գրանցվել

Ռուսաստան — ԵՄ արտգործնախարարների բանակցություններում լուրջ առաջընթաց չի գրանցվել

80
0

russia_europe_flags_sl_1

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը շարունակվում է  քննարկվել  միջազգային տարբեր կազմակերպություններում և տարբեր ձևաչափերով։ Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ չորս նախարարները համաձայնության են եկել շարունակելու ջանքերն Ուկրաինայում քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նա ասել է, որ հնարավորություն կա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների անցկացման հարցում։

Մինչդեռ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շատնմայերը դժգոհ է մնացել այդ հանդիպումից, քանի որ չի հաջողվել ստեղծել Ուկրաինայի հարցով բանակցող խումբ։ «Մենք առայժմ չենք կարողացել հասնել նրան, որպեսզի պայմանավորվենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշումներ կայացնելու համար բանակցությունների ձևաչափ ստեղծելու համար»,- ասել է Գերմանիայի ԱԳ ղեկավարը։