Hold Security ամերիկյան ընկերությունը, որը մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության բնագավառում, պնդում է, որ Ռուսաստանից մի խումբ ցանցահեններ կարողացել են ստեղծել համացանցային օգտատերերի օգտանունների և գաղտնաբառերի աշխարհի ամենախոշոր բազան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այդ բազայում կա 1.2 մլրդ գաղտնաբառերի և օգտանունների զույգեր, ինչը նշանակում է, որ նրանց ձեռքում կան ավելի քան 500 մլն էլեկտրոնային հասցեների տվյալներ։ Hold Security-ը պնդում է, որ այդ տվյալները ստացվել են 420 հազար կայքերից։ Սակայն ամերիկյան ընկերությունը չի նշում, թե հատկապես որ կայքերն են ենթարկվել հարձակման։