Ռուսաստանում «Լևադա» կենտրոնի կողմից անցկաված հարցման համաձայն` այդ երկրի բնակչության 78%-ը համարում է, որ Ռուսաստանն ունի թշնամիներ: Հարցումն անցկացվել է 2013 թվականի նոյեմբերին: Այս ցուցանիշը զգալի աճ է արձանագրել նախորդ տարվա համեմատ: 2012 թվականի նոյեմբերին թշնամիներով շրջապատված աշխարհում ապրում էր ռուսաստանցիների 63%-ը:
Ռուսաստանցիների միայն 13%-ն է կարծում, որ Ռուսաստանը չունի թշնամիներ, իսկ 9%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:
Բացի այդ, ռուսաստանցիների 45%-ը համարում է, որ երկրում կարող են լինել բանտարկյալներ, որոնք կալանքի տակ են հայտնվել քաղաքական դրդապատճառներով: 37%-ը հիշատակել է Միխայիլ Խոդորկովսկու, 21%-ը` Ալեքսեյ Նավալնու, 12%-ը` «բոլոտնայա գործը», 41%-ը դժվարացել են պատասխանել այս հարցին: