տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանցիները բավարարված են

Ռուսաստանցիները բավարարված են

140
0

160141581

Սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնող «Լևադա կենտրոնը» հերթական ուսումնասիրությունն է կատարել, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք ռուսաստանցիները բավարարված են  իրենց երկրում ազատության աստիճանով: Պարզվել է, որ 60%-ը լիովին բավարարված է ազատությունների աստիճանով, իսկ 17 տոկոսի կարծիքով` երկրում ազատությունները չափից ավել են:

15 տոկոսն ասել է, որ դրա մակարդակը շատ ցածր է, իսկ 7 տոկոսը` դժվարացել է պատասխանել: 1990 թվականից հետո «բավարարվածների» թիվն աճել է 30 տոկոսով: Այն ժամանակ ազատությունների աստիճանից գոհ էր 30 տոկոսը, դժգոհ` 38-ը: 2011-ին այդ թիվը կազմում էր 50 տոկոսը:

Բացի այդ, հարցումը պարզել է, որ 70 տոկոսը կարծում է, որ առանց պետության օժանդակության բնակչության մեծամասնությունը չի կարող գոյատևել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here