տուն Uncategorized Ռուսաստանցիներին առայժմ այնքան էլ չեն հուզում արևեմտյան պատժամիջոցները. Հարցում

Ռուսաստանցիներին առայժմ այնքան էլ չեն հուզում արևեմտյան պատժամիջոցները. Հարցում

132
0

A man holds a Russian flag in front of Crimea's parliament in Simferopol, Ukraine

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն առայժմ չեն անհանգստացնում ռուսաստանցիներին: Այս մասին են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հետազոտությունները:

Հարցվածների 26 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը կարող է լուրջ տնտեսական խնդիրներ ունենալ պատժամիջոցների պատճառով, սակայն 57 տոկոսը չի կարծում, թե դա հիմք չէ Ղրիմից հրաժարվելու համար:

Ռուսաստանցիների կարծիքով` պատժամիջոցները նշանակալի կլինեն, եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն սկսի մերժել ռուսաստանցիներին մուտքի արտոնագրի հայտերը (74%), արգելափակվեն Արևմուտքում ռուսական հաշվեհամարները (73%), հետ կանչեն դեսպաններին Ռուսաստանից (67%), ինչպես նաև չեղյալ հայտարարեն Սոչիում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը (67%):