տուն Աշխարհ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 174 նոր դեպք

Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 174 նոր դեպք

203
0

Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8915 նոր դեպք, հիվանդությունից մահացել է 174, ապաքինվել՝ ավելի քան 12 000 մարդ։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Նախորդ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 2830, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 817, Սանկտ Պետերբուրգում՝ 363, Նիժնի Նովգորոդի և Սվերդլովսկի մարզերում՝ համապատասխանաբար 228 և 207։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 3668-ի մոտ հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 362 342-ի, հիվանդությունից մահացել է 3807, ապաքինվել՝ մոտ 131 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։