տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է սահմանվում երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար

Ռուսաստանում քրեական պատասխանատվություն է սահմանվում երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար

73
0

img_info_2000_2000_897ee9211cd32fff9a4fc316eb04ea8b48b687d5

Այսօր Ռուսաստանում ուժի մեջ է մտնում մի օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Քաղաքացիության մասին օրենքում ավելացվել է մի կետ, որով բացի Ռուսաստանի քաղաքացիությունից երկրորդ քաղաքացիություն  ձեռք բերելուց հետո անձը պարտադիր պետական ատյաններին պետք է տեղյակ պահի դրա մասին։

Այս կարգը խախտելու համար անձը կտուգանվի մինչև 200 հազար ռուբլով (մոտ 2 մլն դրամ) կամ պարտադիր աշխատանքներով մինչև 400 ժամ։

Առայժմ հաստատված չէ պետական ատյաններին տեղեկացնելու կարգը։