Ռուսաստանի Սվերդլովի շրջանում արձանագրվել է սարսափելի դեպք։ Մի բնակչուհու տնամերձ այգում հայտնաբերվել է 5 երեխայի դի։ Տանտիրուհին պատմել է, որ 15 տարվա ընթացքում ծանր սոցիալական պայմաններից ելնելով՝ ինքը սպանել է իր երեխաներին։
Իրավապահները կնոջ տնամերձ այգում հայտնաբերել են նորածիններին պատկանող ոսկորներ։ 1957 թվականին ծնված հավաքարարը և նրա ամուսինը ձերբակալվել են։ Ոստիկանությանը ձերբակալվածները հայտնել են, որ երեխաներին սպանել են 1982, 1986, 1992, 1994 և 1997 թվականներին։