տուն Աշխարհ Ռուսաստանում վարորդներին լրացուցիչ կստուգեն

Ռուսաստանում վարորդներին լրացուցիչ կստուգեն

260
0

Ռուսաստանի առողջապահության նախարարության կայքում հրապարակվել է հրամանը, ըստ որի՝ նախքան վարորդական իրավունք ունենալը, թմրանյութերի ու ալկոհոլի օգտագործումը ստուգելը կսկսվի 2020 թվականի հուլիսի 1-ից:

Վերոնշյալ հրամանը վերաբերում է վարորդների բժշկական զննումների անցկացման կարգին և լաբորատոր ու գործիքային հետազոտություններին, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

Այն աշխատասենյակները, որտեղ անցկացվում են բժշկական հանձնաժողովներ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, փակցված էր հայտարարություն, ըստ որի՝ այս տարվա նոյեմբերի 22-ից այս ընթացակարգի արժեքը կբարձրանա մինչև 5-9 հազար ռուբլի:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը քննադատել էր ընթացակարգի համար նախատեսված արժեքը, ապա հայտարարել՝ աստիճանաբար պետք է ներդրվի համակարգը: Քննադատությունից հետո առողջապահության նախարարությունը հետաձգեց հրամանի ուժի մեջ մտնելը: Ժամկետը նոյեմբերից դարձավ 2020 թ. հուլիս: