Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով: Մայիսի 1-ից այս կողմ առաջին անգամ գրանցված նոր դեպքերի թիվը 9 հազարից պակաս է: Այս մասին հայտնում է TASS-ը։
Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 290 հազար 678:
Համաձայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ օրվա ընթացքում վարակվածության դեպքերի աճը կազմել է 3,2 տոկոս՝ նախորդ օրվա 3,6-ի դիմաց: Վերջին օրվա նոր վարակվածներից 3 հազար 557-ն ախտանշաններ չեն ունեցել: