տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում պատրաստվում են առգրավել ամերիկյան և եվրոպական ընկերությունների ունեցվածքը, եթե ՌԴ-ի դեմ...

Ռուսաստանում պատրաստվում են առգրավել ամերիկյան և եվրոպական ընկերությունների ունեցվածքը, եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառվեն

125
0

image172138_3310646ae8b9b389bc2d403ea97e1dda

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ, եթե վերջիններս Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու պատճառով պատժամիջոցներ կիրառեն ՌԴ-ի դեմ:

Ինչպես տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը, Դաշնային խորհուրդը քննարկում է նախագահին և կառավարությանը ամերիկյան և եվրոպական ընկերությունների ակտիվները ձերբակալելու իրավունք տալու հարցը: Ներկայում իրավաբանները ուսումնասիրում են, թե արդյոք նման օրենքը չի հակասի ՌԴ Սահմանադրությանը: