տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում պատմության նոր դասագրքերը խեղաթյուրում են պատմական իրողությունները. The Times

Ռուսաստանում պատմության նոր դասագրքերը խեղաթյուրում են պատմական իրողությունները. The Times

194
0

Учебники

Ռուսաստանում լույս տեսած պատմության միասնական դասագիրքը աղճատում է պատմությունը: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Թեպետ դասագիրքը հաստատվել է Ռուսաստանի պատմական ընկերակցության կողմից, այդուհանդերձ շատ մասնագետներ այն քաղաքականացված են համարում, երբ խեղաթյուրվում են շատ պատմական փաստեր: Պարբերականն այդ դասագիրքը համարում է Պուտինի և նրա շրջապատի շահերի արտացոլման միջոց:

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Մարկ ֆոն Հագենն ասել է, որ Պուտինի «դաբռոն» կփոխարինի այսուհետ խորհրդային նախկին ավանդույթները, երբ դասագրքերն անցնում էին կոմունիստական գաղափարախոսության պրիզմայով:

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղարը մերժել է այն մեղադրանքները, որ դասագիրքը ստեղծվել է Պուտինին սպիտակեցնելու համար` հավելելով, որ երկրի իշխանությունները դեմ են պատմական փաստերի խեղաթյուրմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here