տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում ուկրաինացի ազգայնականների առաջնորդի դեմ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանում ուկրաինացի ազգայնականների առաջնորդի դեմ քրեական գործ է հարուցվել

110
0

image17151006_4ac66d21b6702066cbf211fefbc7cf97

Ռուսաստանի քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ազգայնական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ: Ըստ մեղադրանքի` նրան է վերագրվում «Ահաբեկչական գործողություններ իրականացնելու հրապարակային կոչեր» և «Էքստրեմիստական գործողություններ իրականացնելու հանրային կոչեր»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ռուսական լրատվամիջոցներն ու իշխանությունները Յարոշին մեղադրում են Ուկրաինայում ազգայնական հողի վրա բախումներ հրահրելու մեջ: «Քննչական մարմնի կարծիքով` իր ելույթներում ուկրաինական «Աջ սեկտոր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ղեկավար Դմիտրի Յարոշը հրապարակային կոչ է արել հակառուսական ծայրահեղական ուժերին Ռուսաստանի դեմ ահաբեկչություններ իրականացնելու և ծայրահեղական գործողություններ իրականացնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Անցած շաբաթ ռուսական լրատվամիջոցները տարածել էին մի տեղեկություն, համաձայն որի՝ Յարոշը կոչ էր արել չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովին՝ միավորվել Ռուսաստանի դեմ պայքարում: Հետագայում «Աջ սեկտորը» հայտարարել էր, որ իրենց էջը «Վկոնտակտե»-ում կոտրել են ցանցահենները և տեղադրել Յարոշի «կեղծ» հայտարարությունը:

Առաջիկայում Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: