տուն Աշխարհ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 դեպք

234
0
A healthcare worker washes her hands during her shift at an intensive care unit (ICU) at the General University Hospital where patients infected with the COVID-19 are treated in Prague, Czech Republic, Tuesday, April 7, 2020. The new coronavirus causes mild or moderate symptoms for most people, but for some, especially older adults and people with existing health problems, it can cause more severe illness or death. (AP Photo/Petr David Josek)

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8248 նոր դեպք, վարակման հետևանքով մահացել է 193 մարդ, հիվանդությունը հաղթահարել է 9767-ը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Վարակվածներից գրեթե 36%-ի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:

Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում` 1416, Մոսկվայի մարզում գրանցվել է վարակման 694, իսկ Իրկուտսկի մարզում` 319 դեպք: Սանկտ Պետերբուրգում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերի թիվը 234 է: