Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մեկ օրում մահացել է 162 մարդ:
Ընդհանուր առմամբ, վարակի զոհ է դարձել 4855 մարդ, հայտնում են օպերատիվ շտաբից: Ռուսաստանում COVID-19 վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 9035-ով՝ հասնելով 414 878-ի:
Մեկ օրում ապաքինվել է 3994 մարդ, ընդհանուր՝ 175 877 պացիենտ: