Ռուսաստանի 83 շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9263 նոր դեպք, կորոնավիրուսից մահացել է 115, առողջացել` 5921 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում (3545), Մոսկվայի մարզում (898) և Սանկտ Պետերբուրգում (453): Նիժնի Նովգորոդի մարզում գրանցվել է վարակման 260, Սվերդլովսկի մարզում` 138, Ռոստովի մարզում` 131, Կալուգայի մարզում` 114, Բրյանսկի մարզում` 112, իսկ Յարոսլավլի և Սարատովի մարզերում` 109-ական դեպք:
Վարակվածների 40%-ի մոտ ախտանշաններ չկան: