Այսօր Ռուսաստանի Օբնինսկ քաղաքում մեկ ու կես տարեկան աղջիկն ընկել է 11 հարկից և կենդանի մնացել։ Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն։
Նախնական տեղեկություններով՝ երեխան կենդանի է մնացել աղբի և թփուտների շնորհիվ։ Երեխայի մայրը 5 րոպեով թողել էր երեխային սենյակում և գնացել զուգարան, ապա հայտնաբերել, որ երեխան սենյակում չէ։
«Երբ կինը վերադարձել է, նա հայտնաբերել է, որ բաց է պատուհանը, իսկ երեխան բացակայում է։ Անկման վայրում հայտնաբերվել է աղբ, երեք մետր բարձրությամբ թփուտներ, որոնք մեղմել են անկման հետևանքները», — ասել է ոստիկանությունում Interfax-ին։
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։