Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպմ,անը վերջինս անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրի ասաց, որ Ռուսաստանի Դաշնության հայկական դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։
« Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մեր այն քաղաքացիների հետ, որոնց թեստի դրական պատասխանը ստացել ենք արդեն նրանց Հայաստան վերադառնալուց հետո»,- նշել է Ադոնցը։
Փոխնախարարը խնդրեց արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կորոնավիրուսի հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում հայտնել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ու պահպանել վարակի տարածումը կանխարգելելու կանոնները։
Նշենք, նաև, որ ՀՀ քաղաքացիներին ապրիլի 6-ից մինչ օրս Մոսկվայից Երևան տեղափոխելու համար իրականացվել է 3 չարտերային թռիչք։ Ապրիլի 19-ին և 20-ին չարտերային թռիչքով Հայաստան են վերադարձել նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներում գտնվող ՀՀ քաղաքացիները