տուն Աշխարհ Ռուսաստանում հասարակ քաղաքացիներին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց

Ռուսաստանում հասարակ քաղաքացիներին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց

184
0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ ՝ Տատյանա Նավկայի ինստագրամյան հրապարակմանը ռուսաստանցիները բուռն են արձագանքել։ Նրանք մեկնաբանել են, թե ինչպես են վերաբերվում COVID-19-ով վարակված հասարակ մահկանացուներին: Մարդիկ բողոքել են բժշկական օգնության ժամանակավրեպ տրամադրումից։

Նավկան հրապարակել էր, թե ինչպես են ինքն ու իր ամուսինը բուժում ստանում։

Մեկնաբանություններից մեկում մի կին Եկատերինբուրգից գրել է․

«Ձեր բախտը բերել է, իսկ մեզ ՝ հասարակ մահկանացուներին, հրաժարվում են հիվանդանոց տանել։ Ես 5 օր աղաչում էի «շտապօգնությանը» տեղափոխել ինձ, 5 օր ջերմաստիճանս բարձր էր 39, սարսափելի հազ, սուր գլխացավ. 16-րդ օրը ինձ հոսպիտալացրել են բորբոքումով եւ թոքերի 39% ախտահարմամբ։ Ինձ բուժում են 14 օր, օրական 12 դեղահաբ տալիս, 3 հակաբիոտիկ եւ 1 հակավիրուսային դեղամիջոց: «Շտապօգնությունը» ինձ պարզապես չտարավ, դա սարսափելի է»։

Մարզերում հիվանդների վիճակը շատ ավելի վատ է, քան Մոսկվայում։ Նման մեկնաբանություններ են թողել Նավկայի լուսանկարի տակ Ռուսաստանի տարբեր ծայրերից։