տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում կրոնական հողի վրա փոփոխությունները կարող են ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան...

Ռուսաստանում կրոնական հողի վրա փոփոխությունները կարող են ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան ԽՍՀՄ փլուզումը

198
0

url

Պատմաբան Փոլ Գլոբը գրում է, որ Ռուսաստանում տեղի են ունենում փոփոխոթություններ կրոնական հողի վրա, ինչը միջազգային հանրության վրա կարող է ավելի  ծանր հետևանքներ ունենալ, քան ԽՍՀՄ փլուզումը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Հեղինակը նշում է, որ այսօր Ռուսաստանում ապրում է 15% մուսուլման, այդ թիվն աճելու միտում ունի, քանի որ մուսուլմանների ընտանիքներում ծնվում է միջինը 2.3 երեխա, իսկ քրիստոնյաների ընտանիքներում՝ 1.1։ Որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ 21-րդ դարում Ռուսաստանում տեղի կունենա ժողովրդագրական հեղափոխություն։

«Ալկոհոլիզմի ու ցածր ծնելիության պատճառով քրիստոնյա բնակչության աճը կազմում է տարեկան ընդամենը  0,6 %, սակայն մուսուլմանական բնակչությունն աճում է շատ արագ։ Մի քանի տարուց զորակոչի տարիքի երիտասարդների մոտ 50%-ը կլինեն մուսուլմաններ», — գրում է հեղինակը։ Գլոբը նաև նշում է, որ անցած շաբաթ Բիրյուլևոյում տեղի ունեցած բախումները կարող են շատ ավելի վատ հետևանքներ ունենալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here