տուն Աշխարհ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 հազարը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 հազարը

208
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 841-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 99 հազար 399:

Այս ընթացքում ապաքինվել է ավելի քան 10 հազար մարդ, 972-ը մահացել է: «Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 99 հազար 399 դեպք է գրանցվել (+6.2 տոկոս), 85 ռեգիոնում: Վերջին մեկ օրում դուրս է գրվել 1830 մարդ: Ընդհանուր առամբ ապաքինվածների թիվը կազմում է 10 հազար 286: Վերջին մեկ օրում վարակի հետևանքով երկրում գրանցվել է մահվան 108 դեպք: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 972»,- նշված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր հաստատված դեպքերի 2 հազար 624-ի մոտ ախտանշաններ չեն եղել: