տուն Աշխարհ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ

180
0

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ մնալ, հայտնում է Ria.ru-ն:

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ դժվարին, դեպքերի թիվն աճում է, չնայած՝ ապաքինվողներն ավելի ու ավելի շատ են»,- ասել է նա:

Միշուստինն ավելացրել է, որ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ:

Ռուսաստանում այսօր կորոնավիրուսով վարակված է 24 490 մարդ, 1986-ը՝ ապաքինվել է, 198-ը` մահացել: