Ռուսաստանի Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի գիտնականների մոտ, որոնք ենթարկվել էին կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստման, հակամարմիններ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը չի բացառում, որ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը Ռուսաստանում կարող է սկսվել այս աշնանը։
«Բոլոր մշակողները, ովքեր մասնակցել են այս պատվաստանյութի ստեղծմանը, կամավոր կերպով պատվաստվել են ՝ հասկանալով դրա անվտանգությունն ու այն պատասխանատվությունը, որը գոյություն ունի դեղամիջոցի մշակման գործընթացում։ Բնականաբար, մեզ մոտ պարզապես հակամարմիններ չեն ստուգվել, մեզ մոտ ստուգված է պրոտեկտիվ հակամարմինների առկայությունը, որոնք վիրուսակիր են»,- ասել է Գինցբուրգը։