տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում կարող է ճգնաժամ սկսվել, եթե իրավիճակն Ուկրաինայում դուրս գա վերահսկողությունից․ The...

Ռուսաստանում կարող է ճգնաժամ սկսվել, եթե իրավիճակն Ուկրաինայում դուրս գա վերահսկողությունից․ The Telegraph

93
0

1356250929_9

Ռուսաստանը կարող է ֆինանսական լուրջ խնդիրների և ճգնաժամի առաջ կանգնել, եթե Ուկրաինայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Ըստ այդ պարբերականի՝ ուկրաինական դեֆոլտի կամ Ուկրաինայի տնտեսությանը մշտական օգնություն ցուցաբերելու դեպքում Ռուսաստանը կարող է շատ բան կորցնել։ Ներդրողները, օրինակ, խիստ մտահոգություն ունեն Ուկրաինա ռուսական ներխուժման հարցում, և վերջին ֆինանսական ցուցանիշները խոսում են դրա մասին։

Ռուսաստանում այդ երկրի արտարժույթը երբեք այսքան էժան չէր եղել։ Թույլ ռուբլին նաև իր ազդեցությունն  է ունեցել արևելաեվրոպական տնտեսությունների վրա, օրինակ՝ Ռումինիայում, Հունգարիայում, Լեհաստանում։ Danske Bank-ի ներկայացուցիչ Լարս Քրիստենսենն ասել է, որ ներկայիս Ռուսաստանը նման է 2008-ի Ռուսաստանին՝ Վրաստան ներխուժումից առաջ։ Շուկաներում գնագոյակցությունը տեղի է ունենում ներուժման ռիսկի ֆոնին։ Societe Generale բանկի մասնագետ Ռագիս Շատելյեն էլ ասել է, որ ռուսական բանկերի համար լուրջ հարված կլինի, եթե դեֆլոտ հայտարարվի 60 մլրդ եվրո պարտք ունեցող Ուկրաինայում, քանի որ այդ պարտքերի մի մասը պատկանում են ռուսական բանկերին։