Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 45-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրանց թվում մեկ երեխա կա։
Ընդամենը մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 11 նոր դեպք է գրանցվել. հինգը` Մոսկվայում, երեքը՝ Սանկտ Պետերբուրգում, մեկական դեպքեր էլ՝ Մոսկվայի և Լենինգրադի, ինչպես նաև Պերմի շրջաններում: Գրեթե բոլոր դեպքերում վարակը ներմուծվել է: