Ռուսաստանում տնտեսական անկման պատճառը հիմնականում ներդրումների նվազումն է: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Այս տարի երկրի ՀՆԱ-ն կկազմի 1,4%, մինչդեռ անցած տարի այն կազմել է 3,4%, իսկ ֆինանսական ճգնաժամի սկզբում` 2008 թվականին` 7%: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը պատժվում է նրա համար, որ չի կարողացել ներդրողներին համոզել, որ ի վիճակի է պաշտպանել սեփականության իրավունքն ու իրավունքի նորմերը: Ռուսաստանում HSBC բանկի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մորոզովն ասում է, որ առևտրում և շինարարությունում ներդրումները շարունակում են աճել, սակայն ներդրումների անկման հիմնական պատճառը պետական մենաշնորհների միջոցով գնաճի արհեստական զսպումն է: