տուն Աշխարհ Ռուսաստանում ավիավթարի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)

Ռուսաստանում ավիավթարի հետևանքով կան զոհեր (տեսանյութ)

308
0

Անադիրում  «Մի-8» ուղղաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ զոհվել է չորս մարդ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։ Տեսախցիկները ֆիքսել են ՌԴ Չուկոտկայի ինքնավար շրջանում «Մի-8» ուղղաթիռի կոշտ վայրէջքի պահը:

Կադրերում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը դանդաղ թռչում, սակայն հետո սկսում է պտտվել օդում և ընկնում է գետնին: Գետնին բախվելուց հետո պայթյուն է տեղի ունենում, և ուղղաթիռից սև ծուխ է բարձրանում:

«Ընկել է 15 մետր բարձրությունից: Ներսում չորս մարդ է եղել, բոլորը մահացել են»,- ասել է շրջանային կառավարության ներկայացուցիչը: