2015 թվականից Ռուսաստանում աշխատանքային իրավունքի համար դիմած բոլոր ներգաղթյալները պետք է հանձնեն ռուսերենի, Ռուսաստանի պատմության և հիմնական օրենքների իմացության թեստ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Միգրացիայի դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկուն:
Մոսկվայում կայացած «կլոր սեղանի» ժամանակ նա հայտարարել է, որ նման օրինագիծը քննարկվում է Ռուսաստանի պետական դումայում: Նա նաեւ նշել է, որ այդպիսի քննություն չեն հանձնի բարձրակարգ մասնագետները: