տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանն ու Չինաստանը գործում են սառը պատերազմի սկզբունքներով. The Washington Post

Ռուսաստանն ու Չինաստանը գործում են սառը պատերազմի սկզբունքներով. The Washington Post

168
0

russia-or-china

The Washington Post-ը գրում է, որ թեպետ ո՛չ Չինաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը չեն մասնակցում «սառը պատերազմին», այդուհանդերձ նրանց գործողությունները համեմատելի են  1980-ականների գործողություններին:

Թերթը գրում է, որ նման միակողմանի դրսևորումները քիչ չեն: Օրինակ Չինաստանը վերջերս Արևելա-չինական ծովում սահմանեց հակաօդային պաշտպանության նոր տարածք` զգուշացնելով հարևաններին, որ Չինաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ մրցակցության: Անցած տարվա ընթացքում նման գործելաոճ էր որդեգրել Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ. ուղիղ սպառնալիքներ չկան, միայն ակնարկներ:

2013-ի գարնանը ռուսական ռազմաօդային ուժերը ստեղծեցին Շվեդիայի վրա հարձակման իմիտացիա` ընդհուպ մոտենալով նրա սահմաններին: Ռուսաստանցի պաշտոնյաները թաքնված սպառնալիքներ հնչեցրին Ֆինլանդիայի հասցեին, բոյկոտեցին Բալթյան երկրների արտադրանքը և հասկացրին, որ Ռուսաստանը մտադիր է և արդեն իրականացրել է հեռահար բալիստիկ հրթիռների տեղադրումն իր արևմտյան շրջաններում:

Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնեցնում իրենց գործողությունները և նրանց միջև չկան ջերմ հարաբերություններ, սակայն այդ երկրների էլիտաներն ունեն մեկ ընդհանուր գիծ` նրանք չեն սիրում ազատական ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք գործում են այլ երկրներում: Նրանց միավորրում է նաև Մոսկվայում և Պեկինում այդ ինստիտուտների ձևավորումը կանխելու ցանկությունը:

Հոդվածագիրը կարծում է, որ նույն այդ էլիտաները կարծում են, որ արևմտյան մեդիաները, գաղափարները և հատկապես արևմտյան կապիտալիզմն, ի տարբերություն պետական կապիտալիզմի, վտանգ են ներկայացնում հարևան երկրների նկատմամբ իրենց գերիշխանության համար: Նրանք ցանկանում են, որպեսզի աշխարհը վտանգ չներկայացնի իրենց ավտորիտար օլիգարխիայի համար և պատրաստ են դրա համար մեծ գումար վճարել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here