տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին 40 հազարանոց զորք է կենտրոնացրել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին 40 հազարանոց զորք է կենտրոնացրել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

81
0

CuddlingPuppies07

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին քննադատել է Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

«Մենք քննադատել ենք Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, կոչ արել կատարել միջազգային պարտավորությունները, որոնք շարունակում է խախտել ցայսօր։ Ներկա պահին Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին 40 հազարանոց զորք է կենտրոնացրել, և ամեն օր ՆԱՏՕ-ն արբանյակից հետևում է նրանց։

Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմական հզորությունը, փորձում է իր կամքը թելադրել Ուկրաինային և ստիպել վերջինիս դառնալ դաշնային պետություն։ Սակայն նման որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինան՝ որպես անկախ ու ինքնիշխան պետություն։

Ռուսաստանը պետք է դադարեցնի սեփական գործողությունների համար ուրիշներին մեղադրելը, սահմանից հետ տանի իր զորքը և նոր միայն սկսի երկխոսությունը։ Հակառակ դեպքում՝ էլ ավելի խիստ են լինելու այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Սակայն դա չի բխում ոչ ոքի շահերից, քանզի ոչ ոք նոր «սառը պատերազմ» չի ցանկանում», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։