տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանն ընդամենը տարածաշրջանային տերություն է, որի գործողությունը թուլության, այլ ոչ թե ուժի...

Ռուսաստանն ընդամենը տարածաշրջանային տերություն է, որի գործողությունը թուլության, այլ ոչ թե ուժի ցուցադրություն է․ Օբամա

89
0

Barack Obama, Mark Rutte

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանն ընդամենը «տարածաշրջանային տերություն է», որի գործողություններն Ուկրաինայում թուլության արտահայտում է, այլ ոչ թե ուժի ցուցադրություն։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Ելույթ ունենալով Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովում՝ Օբաման մերժել է այն պնդումը, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցն է։

«Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է, որը սպառնում է իր որոշ հարևաններին ոչ թե ուժի, այլ թուլության պատճառով», — ասել է ԱՄՆ նախագահը։ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները խնդրահարույց են, սակայն նա չի կարծում, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի անվտանգության թիվ մեկ վտանգն է։ Օբաման մերժել է Ղրիմի «անեքսիան և ներխուժումն այնտեղ» արդարացնող բոլոր հիմքերը և Կոսովոյի հետ համեմատությունները։ «Որևէ ապացույց չկար, որ ռուսախոս բնակչությանը որևէ վտանգ էր սպառնում», — ասել է Օբաման։