ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ադամները նախօրեին չեն կարողացել ընդունել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը, քանի որ Ռուսաստանն օգտվել է այն արգելափակելու իր իրավունքից։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Այս բանաձևի նախաձեռնությամբ հանդես էր եկել Մեծ Բրիտանիան, սակայն Ռուսաստանը վետո է կիրառել, քանի որ հայտարարության մեջ քննադատության և դատապարտման էր ենթարկվում միայն Սիրիայի կառավարությունը։ Ռուսաստանը կոչ է արել շտկումներ մտցնել բանաձևում և հավասարապես դատապարտել ինչպես կառավարությանն, այնպես էլ՝ ընդդիմությանը։