Մեր գործընկերը գազի գնի հարցում պետք է այս պայմաններում այլ մոտեցում դրսեւորի: Այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի սակագնի մասին խոսելիս:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ գազի գնի խնդիրը մտահոգիչ է: «ՌԴ-ի մեր գործընկերները ցանկանում են, որ «Գազպրոմը» մրցունակ ընկերություն լինի, բայց մենք էլ այլ մոտեցում ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիր մարմնի ղեկավարը հիշեցրեց՝ հատկապես ԵԱՏՄ օրակարգում կարևոր խնդիրներից է էներգետիկ ընդհանուր շուկայի կարգավորումը: