ՌԴ կառավարության կողմից երկրի սահմանները փակելու վերաբերյալ նոր որոշումը չի ազդելու Ռուսաստանից հայկական բեռների փոխադրման վրա, ուստի անհանգստանալու որևէ առիթ չկա: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ փաստը հաստատվել է նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումը շարունակվելու է նաև այդ որոշումից հետո:
Փաշինյանի խոսքով՝ Լարսում ճանապարհի բացումից հետո բեռնատարների կուտակումներ կան, և իրենք աշխատում են ռուս և վրացի գործընկերների հետ իրավիճակը կարգավորելու համար: Ըստ նրա՝ այդ հարցի շուրջ բանակցություններն արդյունավետ են և կառուցողական:
Վարչապետը վստահեցրեց, որ ընդհանրապես դեպի Հայաստան բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով, խանութներում պարենի պակաս չկա: